Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Թոթափել է պարտվածի բարդույթը՝ ի հաշիվ սեփական երկրի

Թոթափել է պարտվածի բարդույթը՝ ի հաշիվ սեփական երկրի
03.08.2024 | 12:33

Ադրբեջանը այսօր Իսրայելի պրոքսին է Հարավային Կովկասում։ Ադրբեջանի համար, իհարկե, սա հրաշալի հնարավորություն էր, օգտագործելով Իսրայելի, Թուրքիայի և Պակիստանի հնարավորությունները, հանդես գալ իբրև հաղթող, թոթափել պարտվածի բարդույթը և վրեժ լուծել սեփական թերարժեքության համար։

Բայց, ինչպես ասում են, Իսրայելի խամաճիկ դարձած Հեյդարի տղա Իլհամը ամեն ինչ անում է՝ սեփական երկիրը ոչնչացնելու հաշվին նոր տարածաշրջանային դաշինքի ձևավորման համար։

Միակ հարցն այս պահին այն է, թե ո՞ր երկրներն են Իրանի հետ ձևավորելու տարածաշրջանում ապագա քաղաքական, տնտեսական և անվտանգային կոնֆիգուրացիան, որտեղ Ադրբեջանի դերը չափազանց համեստ է լինելու՝ ի համեմատ այսօրվա լպիրշ և սանձարձակ ալիևյան վարքագծի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ